Մայրցամաքային Չինաստանի իշխանությունները երկուշաբթի դադարեցրել են մանգոյի ձեռքբերումը Թայվանից, քանի որ մրգերի մեջ վտանգավոր թրթուրներ են հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդին կից Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը։
«Եթե այդ կենդանի օրգանիզմները հայտնվեն մեր երկրի մայրցամաքային մասում, դրանք լուրջ սպառնալիք կլինեն ագրարային արտադրության եւ բնապահպանական անվտանգության համար»,- նշվել է տարածված հայտարարությունում։
Դրանում տեղեկացվել է, որ Պեկինը նախազգուշացրել է Թայբեյին այդ միջոցի մասին։ Չինաստանի կենտրոնական իշխանությունները նաեւ Թայվանից պահանջել են ուժեղացնել վերահսկման համապատասխան միջոցները։
Թայվանը սեփական վարչություն ունի 1949 թվականից, երբ կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ՝ պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում է երկրների մեծ մասը, ներառյալ Ռուսաստանը, Թայվանը Չինաստանի տարածաշրջաններից մեկն է։




























