Մի քանի պայթյուններ են որոտացել նիդեռլանդական Ամստերդամ, Հաագա եւ Վլարդինգեն քաղաքներում։ Այս մասին տեղեկացրել է տեղի NL Times թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
Ինչպես տեղեկացրել է Gazeta-ն, պարբերականի տվյալների համաձայն՝ միջադեպերը տեղի են ունեցել օգոստոսի 21-ի գիշերը։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել Հաագայում. բնակելի տնից ոչ հեռու պայթել է պայթուցիկ սարքը, ինչի հետեւանքով այրվել են մուտքի դուռը եւ կողքին կայանած մեքենան։
Ավելի ուշ պայթյուն է որոտացել Վլարդինգենում, մարզակոշիկների խանութի մոտ, որի ցուցափեղկերը կոտրվել են։ Ոստիկանության տեղեկատվությամբ՝ այրվել է շենքի ճակատամասը, վնասվել է դուռը։
Անստերդամում որոտացել է երկու պայթյուն՝ տեղի ժամանակով ժամը 04.50-ին եւ 07.00-ին։ Պայթյունները տեղի են ունեցել Զեյդոստ շրջանի տներում։ Պայթյունից հետո շենքերում հրդեհներ են սկսվել, որոնք օպերատիվ կերպով մարվել են արտակարգ ծառայությունների աշխատակիցների կողմից։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան։




























