Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի քննարկման արագությունն ուղղակիորեն կախված է Ստոկհոլմի հետագա գործողություններից, երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին լրագրողներին ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա պարզաբանել է, որ չգիտի, թե որքան ժամանակ այդ հարցը կուսումնասիրվի ու կքննարկվի երկրի խորհրդարանում ու տարբեր հանձնաժողովներում, սակայն մինչ այդ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները։
«Առաջին հերթին Շվեդիան պետք է պաշտպանի Ստոկհոլմի փողոցները։ Եթե նրանք [շվեդական իշխանությունները] չանեն դա, եթե հարձակումները շարունակվեն մեր սրբության վրա, ապա թող չնեղանան»,- թուրք առաջնորդի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը:




























