Անկարայում Դանիայի և Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը օգոստոսի 21-ին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց բողոք է ներկայացվել՝ կապված այս երկրներում տեղի ունեցած` Ղուրանի պղծման գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ աղբյուրներին։

Դիվանագետներին մտահոգություն է հաղորդվել այդ գործողությունների շարունակման վերաբերյալ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ծայրահեղ բացասաբար են արձագանքում մահմեդականների համար սուրբ Ղուրանը վիրավորելու գործողություններին։ Նրանք բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը համատեղ ջանքեր գործադրել կրոնական սրբությունների պղծումը կանխելու և իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար: