Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան փոքր-ինչ նվազել են՝ հումքի պահանջարկի նվազման մտավախությունների պատճառով, վկայում են առևտրի տվյալները:

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,11%-ով՝ հասնելով բարելի դիմաց 84,37 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ նույնպես 0,11%-ով՝ հասնելով 80,03 դոլարի։

Նախորդ երկու ամիսների ընթացքում նավթի գներն աճել էին 17%-ով։