Ազգային ժողովը (Կամբոջայի խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է նոր կառավարության կազմը՝ վարչապետ Հուն Մանեի գլխավորությամբ, հայտնում է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ օգոստոսի 22-ին թագավորական պալատում տեղի կունենա վարչապետի գլխավորած նոր կաբինետի երդումը, որից հետո կառավարությունը վերջնականապես հաստատված կհամարվի։

Հուն Մանեն, ով ծառայում է որպես Կամբոջայի թագավորական զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ և ցամաքային զորքերի հրամանատար, նախկին վարչապետ Հուն Սենի ավագ որդին է, ով իշխանության ղեկին է արդեն 38 տարի։ Նոր կառավարություն է մտել նաեւ Հուն Սենի կրտսեր որդին՝ 40-ամյա Հուն Մանին։ Նա այնտեղ զբաղեցրել է սոցիալական հարցերի, պատերազմի վետերանների հարցերի և վերականգնողական հարցերի նախարարի պաշտոնը։

71-ամյա Հուն Սենի գլխավորությամբ իշխող Կամբոջայի ժողովրդական կուսակցությունը (ԿԺԿ) հուլիսի 23-ին Կամբոջայի ժամանակակից պատմության յոթերորդ Ազգային ժողովի ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 82%-ը։ Սա նրան տրամադրել է պատգամավորական 125 մանդատներից 120-ը և իրավունք տվել նոր կաբինետ ձևավորել։ Հուն Սենը զգուշացրել է իր հայրենակիցներին, որ չի մնալու վարչապետի պաշտոնում, և այդ պաշտոնում առաջարկել է Հուն Մանեին, ով ԿԺԿ-ի բարձրագույն ղեկավարության անդամ է։