Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է ուղարկել Կիևին Ուկրաինային՝ ընթացիկ տարվա մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Այսօր մենք Ուկրաինային վճարեցինք նոր 1,5 միլիարդ եվրո: Եվ այս տարի և դրանից հետո կլինի ավելին», - գրել է նա X-ում (նախկին Twitter):

Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղված են Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում երկրի գործունեության պահպանմանը։ «Մենք աջակցում ենք Ուկրաինային պետության գործունեությունը վերականգնելու և պահպանելու՝ նրա ջանքերում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն համերաշխ է Ուկրաինայի հետ։

Եվրամիությունը համաձայնեցրել է 2023 թվականի համար Ուկրաինային մակրոֆինանսական օգնության՝ 18 միլիարդ եվրոյի չափով ծրագիրը։