Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում, խոսելով երկրի տնտեսության իրավիճակի մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը աշխարհի հինգ խոշորագույն տնտեսություններից մեկն է, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Սա տեղի ունեցավ, չնայած արևմտյան փորձագետների հոռետեսական կանխատեսումների, ընդգծել է նա։
2022 թվականի արդյունքներով, Ռուսաստանն ընդգրկվեց աշխարհի խոշորագույն տնտեսությունների հնգյակում, ընդգծել է պետության ղեկավարը։ Համաշխարհային բանկի տվյալներով, Ռուսաստանի Դաշնությունն առաջատար դիրք է գրավել՝ առաջ անցնելով ԳԴՀ-ից գնողունակության համարժեքությամբ, տնտեսության ծավալներով։ Ռուսաստանի ղեկավարը ձեռք բերված ցուցանիշն անվանել է ամենակարևորներից մեկը։





























