Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին X (Twiiter) իր միկրոբլոգում հայտնել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին։
Լավ հեռախոսազանգ իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ես մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Անվտանգությունն ու ազատ տեղաշարժը դրանով պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև»,- գրել է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը։





























