Պլաստիկի օգտագործումը նվազեցնելու նպատակով Նյու-Յորք քաղաքում սկսելու են տուգանել ռեստորաններին և  առաքման ծառայություններին, որոնք առանց հաճախորդի խնդրանքի տրամադրում են միանգամյա օգտագործման սպասք, սոյայի սոուսով տարաներ և այլ նմանատիպ իրեր:

Հունիսի վերջին Նյու-Յորքում հայտարարվել էր նոր «Skip the Stuff» օրինագծի իրականացման ծրագրերի  մասին, որն ուղղված է նվազեցնելու պլաստիկի օգտագործումը՝ տուգանելով ռեստորաններին և առաքման ծառայություններին, որոնք առանց պահանջի տրամադրում են  այնպիսի պլաստիկ իրեր, ինչպիսիք են կետչուպը և սպասքի պարագաները:

Փաստացի տուգանքները կսկսվեն միայն 2024 թվականի հուլիսից, իսկ մինչ այդ խախտողները միայն նախազգուշացումներ կստանան, հաղորդում է Bloomberg-ը։