Հարավային Կորեայում վեց տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվում են հակաօդային պաշտպանության քաղաքացիական վարժանքներ։ Դրանք առաջինն են 2017 թվականից ի վեր: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի եւ անվտանգության նախարարությունը:
Զորավարժությունները կտեւեն 20 րոպե՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ից մինչեւ 14:20-ը: Դրանց ընթացքում իշխանությունները կփորձարկեն օդային հարձակման մասին ազդարարման համակարգը, ինչպես նաեւ բնակչության տարհանման վարժանքներ կանցկացնեն։
Ներկայիս վարժանքներն անցկացվում են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսվել են օգոստոսի 21-ին եւ կտեւեն մինչեւ ամսվա վերջ: Զորավարժությունների ընթացքում զինվորականները կմշակեն լայնամասշտաբ պատերազմի սցենարը, կանցկացվեն ինչպես դաշտային, այնպես էլ հրամանատարաշտաբային զորավարժություններ։




























