ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի համար ավելի քան 72 մլն դոլար է հավաքել, ինչը մի քանի անգամ ավելի է, քան իր հանրապետական մրցակիցներից որեւէ մեկի քարոզարշավի համար հավաքված գումարը, գրում է Bloomberg-ը։
Հուլիսին Թրամփը 72,6 մլն դոլարի նվիրատվություն է հավաքել։
Միեւնույն ժամանակ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն առայժմ կարողացել է հավաքել ընդամենը մոտ 17,2 մլն դոլար, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ 13,9 մլն դոլար: ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր Թրամփի օրոք, հավաքել է ընդամենը 888 հազար դոլար:
Թրամփն առաջատարն է նաեւ դոնորների թվով։ Տարբեր գումարներով նվիրատվություններ հանրապետականների առաջնորդին է փոխանցել շուրջ 450 հազար մարդ:




























