Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ժամանել է Կիեւ՝ մասնակցելու Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:

«Վերադարձել եմ Կիեւ, որպեսզի եղբայրական ուկրաինացի ժողովրդի հետ միասին տոնեմ Ուկրաինայի անկախության օրը»,-գրել է նա սոցցանցում։

Նա հավելել է, որ կբանակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաեւ կմասնակցի «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին:

Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 23-ին: