Իսրայելի բանակը հայտնել է Արեւմտյան ափին 19 կասկածյալների ձերբակալման ժամանակ փոխհրաձգությունների մասին։

«Բանակի եւ սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները, ընդհանուր անվտանգության ծառայության աջակցությամբ, ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով հետախուզվող 19 անձանց ձերբակալման գործողություններ են իրականացրել եւ առգրավել զենք։ Քաֆր-Ցիդա գյուղում կասկածյալների ձերբակալման ժամանակ ուժայինները կրակ են բացել փախուստի փորձ կատարած կասկածյալի վրա, նա վիրավորվել է եւ հետագա բուժման համար ուղարկվել հոսպիտալ: Դրանից հետո մյուս կասկածյալները կրակ են բացել ուժայինների ուղղությամբ»,-հայտնել է Իսրայելի բանակը։