BRICS-ի երկրները պետք է ակտիվորեն հանդես գան որպես միջնորդ սուր հարցերի լուծման գործում, առաջ տանեն քաղաքական որոշումները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Յոհանեսբուրգում միավորման գագաթնաժողովում:
«Մենք պետք է աջակցենք միմյանց այն հարցերում, որոնք շոշափում են կողմերից յուրաքանչյուրի շահերը, ամրապնդենք համակարգումը հիմնական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, ակտիվորեն հանդես գանք որպես միջնորդ սուր հարցերի լուծման գործում, աջակցենք քաղաքական կարգավորմանը»,-ասել է նա։
BRICS-ի երկրները պետք է ընդլայնեն համագործակցությունը քաղաքականության եւ անվտանգության ոլորտում, պահպանեն խաղաղություն եւ հանգստություն։
Նրա խոսքով՝ այսօր պահպանվում է սառը պատերազմի ժամանակների մտածողությունը, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը մռայլ է:
Ծինփինը հավելել է, որ երկրները պետք է արդյունավետ օգտագործեն այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են BRICS-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւ անվտանգության հարցերով բարձր մակարդակի ներկայացուցիչների հանդիպումը, որպեսզի միմյանց աջակցեն այն հարցերում, որոնք շոշափում են միմյանց արմատական շահերը եւ ամրապնդեն համակարգումը հիմնական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։




























