Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մտադիր է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը։

Ըստ ռադիոկայանի տեղեկությունների, երկու երկրների ղեկավարների հանդիպման հարցն առայժմ  վերջնական համաձայնեցման փուլում է։ Բացի այդ, ռադիոկայանը պնդում է, որ սեպտեմբերի սկզբին Նաթանյահուն կայցելի Կիպրոս, ուր պետք է գնար հուլիսի 27-ին, սակայն առողջական պատճառներով ստիպված էր  հետաձգել այցը:

  Kan-ը նշում է նաև, որ հոկտեմբերին Նաթանյահուն պատրաստվում է մեկնել Պրահա, որտեղ անձամբ կմասնակցի Չեխիա-Իսրայել միջկառավարական հանձնաժողովի նիստին։

Հուլիսի 27-ին Նաթանյահուն ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Սպիտակ տնից ԱՄՆ այցելելու հրավեր է ստացել։ Նա նշել է, որ այցը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին, սակայն վերջնական ժամկետները համաձայնեցված չեն։ Վարչապետի խոսքով, Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերություններն «ամուր են, քան երբևէ»։ Դրանից տասն օր առաջ՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետի այցը ԱՄՆ տեղի կունենա աշնանը՝ ամերիկյան կողմի հրավերով։