Սուեզի ջրանցքում նավարկությունը երկու կողմից ամբողջությամբ վերականգնվել է երկու լցանավերի բախումից հետո, հայտարարել է ջրային ուղու վարչակազմը։
«Ջրանցքում նավարկությունը վերադարձել է բնականոն հուն»,- ասվում է Սուեզի ջրանցքի վարչակազմի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Marinetraffic պորտալը հայտնել էր, որ չորեքշաբթի առավոտյան Սուեզի ջրանցքում բախվել են հեղուկ գազով BW Lesmes և նավթամթերքով Burri լցանավերը։ Ջրային ուղու վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան ավելի ուշ հայտնել է, որ մի քանի ժամվա ընթացքում նավագնացությունը կվերականգնվի սովորական ռեժիմով։ Ըստ նրա, լցանավերի բախման պատճառը եղել է BW Lesmes-ի՝ տեխնիկական անսարքության պատճառով կանգ առնելը։ Բախման հետևանքով հյուսիսային կողմից նավարկությունը դադարեցվել է, ջրանցքի ծառայությունները զբաղվել են քարշակներով լցանավերը դուրս հանելով։




























