BRICS-ի երկրները համաձայնության են եկել միության ընդլայնման շուրջ, Ubuntu Radio-ի եթերում ասել է Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորը։
«Մենք պայմանավորվել ենք ընդլայնման հարցում, մենք ունենք փաստաթուղթ, որ ընդունել ենք, որտեղ շարադրված են․․․ սկզբունքները, BRICS-ի անդամ ցանկացող երկրների քննարկման գործընթացները», - ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր BRICS-ը հինգ երկիր է միավորում։ Իր հերթին, արդեն տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել 23 պետություն՝ Ալժիրը, Արգենտինան, Բանգլադեշը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Եգիպտոսը, Եթովպիան, Հոնդուրասը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Քուվեյթը, Մարոկկոն, Նիգերիան, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Թաիլանդը, ԱՄԷ-ը, Վենեսուելան և Վիետնամը:





























