Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի  ժամանակավոր հավատարմատարը կրկին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Սուրբ Ղուրանի հրկիզման  գործողությունների շարունակման հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Դիվանագիտական ​​աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Անկարայում Դանիայի դեսպանատան գործերի   ժամանակավոր հավատարմատարը չորրորդ անգամ է կանչվել Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Կոպենհագենում Թուրքիայի և մի շարք այլ մուսուլմանական երկրների դեսպանատների դիմաց Ղուրանը այրելու շարունակվող գործողությունների հետ։  

Գործերի ժամանակավոր հավատարմատարը  արտաքին գործերի նախարարություն էր հրավիրվել  օգոստոսի 18-ին, 21-ին և 22-ին։