Հյուսիսային Կորեան կրիչ հրթիռ է արձակել, հայտնում է Ռենխալ  լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հյուսիսկորեական, ենթադրյալ, բալիստիկ հրթիռի արձակման մասին, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։

«Հյուսիսային Կորեան, իր ասելով կրիչ հրթիռ է արձակել հարավային ուղղությամբ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Չորեքշաբթի Հարավային Կորեան նավագնացության նախազգուշացում էր  տվել նավերին օգոստոսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի հնարավոր արձակման կապակցությամբ: