ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ի վիճակի չէ աջակցել ուկրաինական հակամարտության ավարտին, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես կարծում եմ, որ նա բավականաչափ կոմպետենտ չէ դրա համար»,-ասել է նա։
Թրամփն ասել է, որ եթե ինքը լիներ նախագահ, թույլ չէր տա հակամարտություն կամ կարող էր կանգնեցնել այն շատ կարճ ժամանակում:
Նախկին նախագահը նաեւ հայտարարել է, որ չի կասկածում, որ Բայդենը, ով առաջադրվում է նախագահական երկրորդ ժամկետի համար, դատելով նրա մտավոր եւ ֆիզիկական վիճակից, չի կարողանա մասնակցել 2024 թվականի ընտրություններին։




























