Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 83 դոլարի, WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,34 տոկոսով՝ հասնելով 78,62 դոլարի: