Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների մեծ մասը կաջակցի Թրամփին, եթե նա հաղթի պետության ղեկավարի պաշտոնում կուսակցական առաջադրման մեջ, նույնիսկ եթե նա մեղավոր ճանաչվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջորջիա նահանգի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին Թրամփին մեղադրանքներ է ներկայացրել 13 կետով, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի խախտում, պետական ծառայողների երդման խախտման հրահրում, կեղծիքի նպատակով դավադրություն եւ կեղծ փաստաթղթեր ներկայացնել։
Հինգշաբթի նա պետք է ներկայանա քրեակատարողական հիմնարկ՝ կամավոր հանձնվելու համար։
Միաժամանակ Ջորջիայի դատարանը համաձայնել է նախկին նախագահին 200 հազար դոլար գրավի դիմաց թողնել ազատության մեջ:




























