Նորվեգիան Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչներ, հայտնում է TV2-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Նորվեգիան կդառնա երրորդ երկիրը, որը որոշում է կայացրել կործանիչներ հանձնել Ուկրաինային:

Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյին խնդրել է Կիեւին հանձնել չորրորդ սերնդի կործանիչներ։