Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հաղորդել է, որ երկրի կառավարության որոշմամբ Ուկրաինային կտրամադրվեն ՀՕՊ համակարգերի համար նախատեսված IRIS-T զենիթային հրթիռներ, հաղորդում է «Европейская правда»-ն։
Հրթիռների հետ միասին Կիևին կփոխանցվեն ականազերծման սարքավորումներ։ Պորտուգալիան իր հերթին հաստատել է F-16-ի կատավարման համար ուկրաինացի օդաչուներին վերապատրաստելու հարցում։ Այս մասին УНИАН-ի փոխանցմամբ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Լիտվան էլ, Ուկրաինա կուղարկի 41 մլն եվրոյին համարժեք ռազմական օգնություն, որը, Укринформ-ի հաղորդմամբ նվեր է Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։ Օգնությունը ներառելու է Carl Gustaf նռնականետերի զինամթերք, հրացաններ, ծովային հսկողության ռադիոտեղորոշիչ սարքեր, 5,56 մմ տրամաչափի զինամթերք, գեներատորներ, հակադրոնային սարքեր, NASAMS հրթիռների արձակման համակարգեր։





























