Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին շտաբին կից հավատարմագրված լրագրողներին տեղեկացրել է համաշխարհային կազմակերպության Ժնեւի բաժանմունքի տեղեկատվության ծառայության ղեկավար Ալեսանդրա Վելուչին։
«Ազգերի պալատը ժամանակավորապես փակվել է անվտանգության հետ կապված հարցի պատճառով»,-ասել է նա։
Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանում անվտանգության խնդիրը վերացվել է, ավելի ուշ հայտնել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:
Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանը համաշխարհային դիվանագիտության խոշորագույն կենտրոններից մեկն է։





























