Դոնալդ Թրամփի որդին սկսել է հոր բանտային լուսանկարի պատկերով մերչենդայզի վաճառքը։
«Որպեսզի պարզ լինի, իմ առցանց խանութում այս ապրանքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի իրավական պաշտպանության հիմնադրամին՝ պայքարելու բռնակալության եւ խելագարության դեմ, որը մենք տեսնում ենք։ Ի տարբերություն շատերի՝ ես չեմ փորձի գումար վաստակել դրանով, բայց կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ»,-գրել Է Դոնալդ Թրամփ կրտսերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ներկայացված տեսականին ներառում է նախկին նախագահի բանտային լուսանկարով շապիկներ, գավաթներ եւ պաստառներ։
Թրամփը կալանքի տակ է անցկացրել մոտ կես ժամ եւ ազատ է արձակվել նախապես համաձայնեցված 200 հազար դոլար գրավի դիմաց:





























