Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն կառավարության առաջարկով հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 94 միլիոն եվրոյի ռազմական օգնության 18-րդ փաթեթի ուղարկմանը։ Պաշտպանական օգնության ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1,3 միլիարդ եվրո, հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
«Դա կլինի ռազմատեխնիկայի 18-րդ մատակարարումը Ուկրաինային։ Այս փաթեթում պարունակվող պաշտպանական տեխնիկայի փոխարինումը Ֆինլանդիայի համար կարժենա մոտ 94 միլիոն եվրո: Այս պահին մատակարարված ռազմատեխնիկայի բոլոր փաթեթների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,3 միլիարդ եվրո»,-հայտնում է ՊՆ-ն։





























