Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին:
«Մեր նախարար Հաքան Ֆիդանին Կիեւում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ֆիդանի եւ Ուկրաինայի իշխանությունների բանակցությունների գլխավոր թեման կդառնա հացահատիկային գործարքի վերսկսումը:





























