Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մի շարք նշանակումներ է կատարել իր վարչակազմում, հայտնում է Sputnik.Узбекистан-ը։ Պետության ղեկավարի հրամանագրով Ուզբեկստանի ղեկավարի օգնականի տեղը զբաղեցրել է նրա ավագ դուստրը՝ 38-ամյա Սաիդա Միրզիյոեւան։
Ինչպես նշվում է, մինչ այդ Ուզբեկստանի նախագահի դուստրը ղեկավարում էր նրա վարչակազմի հաղորդակցության և տեղեկատվական քաղաքականության ոլորտը։ Բացի Սաիդայից, Միրզիյոևի օգնականը կրկին դարձավ Ազիզ Մագրուպովը։
Միաժամանակ Ռավշան Գուլյամովը և Ալիշեր Սուլթանովը զբաղեցրել են տնտեսական զարգացման և էներգետիկ անվտանգության հարցերով նախագահի խորհրդականների տեղերը։





























