ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News Digital-ին  բողոքել է Ջորջիա նահանգի բանտում լուսանկարվելու ընթացակարգից։

«Նրանք պնդեցին լուսանկարել, և ես համաձայնեցի: Անհարմար զգացում է, հատկապես, երբ ոչ մի վատ բան չես արել»,- կիսվել է նա։

Թրամփը բացատրել է, որ ամբողջ «դատավարությունն» անցնում է Վաշինգտոնի, Արդարադատության նախարարության և «խարդախ» Ջո Բայդենի միջոցով։ ԱՄՆ-ում նման բան երբևէ տեղի չի ունեցել, ցավով ասել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։

Դոնալդ Թրամփը եզրակացրել է, որ Միացյալ Նահանգները դարձել է երրորդ աշխարհի երկիր։

Fox News Digital-ին հայտնի է դարձել, որ Թրամփի պաշտոնական մեղադրանքի ներկայացումը կկայանա սեպտեմբերին։