ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրն իր կարծիքն է հայտնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բանտային նկարի մասին՝ նրան անվանելով «գեղեցիկ տղա», հայտնում է Fox News-ը։
Բայդենը, ով գտնվում է Թահո լճում՝ մեկ ամսվա ընթացքում իր երկրորդ արձակուրդում, պատասխանել է լրագրողների հարցին, ովքեր հարցրել են նրան, թե արդյոք նա արդեն տեսե՞լ է Թրամփի նկարը։ Բայդենը պատասխանել է, որ «տեսել է նրան հեռուստացույցով», և նրան հարցրել են, թե ինչ է մտածում այդ մասին։
«Գեղեցիկ տղա, հիանալի տղա», - ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը ժամանել էր Ջորջիա նահանգի բանտ, որտեղ նրա դեմ չորրորդ քրեական գործն է քննվում՝ նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներն իր օգտին վերարտադրելու մեթոդները «ռեկետելու» փորձի համար։ Նախկին նախագահը լուսանկարվել է իր ձերբակալության ժամանակ, որի, այսպես կոչված, մագշոթը տարածել է Ֆուլթոնի շրջանի շերիֆի գրասենյակը:





























