Դանիայի կառավարությունն առաջարկել է արգելել Ղուրանը հրապարակային այրումը այն բանից հետո, երբ մի շարք հրկիզումներ մահմեդական երկրներում դժգոհություն են առաջացրել, հայտնում է BBC-ն:

Երկրի արդարադատության նախարար Պիտեր Հումելգաարդն ասել է, որ նման այրումները վնասում են Դանիային և սպառնում են դանիացիների անվտանգությանը։

Նախատեսված օրենքը Ղուրանի կամ Աստվածաշնչի ոչ կոռեկտ կերպով օգտագործումը կդարձնի քրեական հանցագործություն, որը պատժվում է տուգանքով և մինչև երկու տարվա ազատազրկմամբ:

Աջակենտրոն կառավարությունը հայտարարել է, որ այդպիսով ցանկանում է ուղերձ հղել ողջ աշխարհին:

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Դանիայում 170 ցույց է տեղի ունեցել, այդ թվում՝ օտարերկրյա դեսպանատների առջև Ղուրանի օրինակների այրումը։

Դանիայի հետախուզական PET ծառայությունը նախազգուշացրել է, որ վերջին միջադեպերը մեծացրել են ահաբեկչական սպառնալիքը։

Ղուրանի մի շարք այրումներ են տեղի ունեցել նաև հարևան Շվեդիայում, և անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է անվտանգության վատթարացման մասին: Հուլիսին Իրաքում Շվեդիայի դեսպանատունը հրկիզվել էր ցուցարարների կողմից։

Այնուամենայնիվ, և՛ Դանիան, և՛ Շվեդիան տատանվում են արձագանքել հրկիզմանը իրենց ազատ խոսքի ազատ օրենքների պատճառով: 1970-ականներին Շվեդիան չեղյալ հայտարարեց սրբապղծության մասին իր օրենքները: