Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերը թայվանական TVBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Չինաստանը «21-րդ դարում ԱՄՆ-ի համար ամենակարևոր ռազմավարական սպառնալիքն է»։

Էսպերի խոսքով՝ այս մասին նա գրել է իր գրքում։

Պենտագոնի նախկին ղեկավարի խոսքով՝ Հնդկաստանը Վաշինգտոնի կարևորագույն ռազմավարական գործընկերն է, և նրա հետ է, որ պետք է զարգացնել հարաբերությունները։

Էսպերը նաև ասել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է տարածաշրջանում Չինաստանի դեմ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել։  

Նա նշել է, որ Չինաստանը հավակնում է ամբողջ Հարավչինական ծովին, և Վաշինգտոնը պետք է միավորի այդ բոլոր երկրները։