Լիբանանի անվտանգության ծառայությունները երկու հոգու են ձերբակալել Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով, երբ նրանք փորձել են լքել երկիրը Բեյրութի միջազգային օդանավակայանից, հայտնում է Middle East Monitor-ը։

Լիբանանի հասարակական անվտանգության ղեկավար գեներալ-մայոր Էլիաս Բայսարին ասել է, որ երկու անձինք «որոշակի գործողություններ են  իրականացրել լիբանանյան տարածքում և փորձում էին հեռանալ օդանավակայանից, որտեղ և ձերբակալվել են»:

Ըստ Բայսարիի, այն բանից հետո, երբ նրանք հարցաքննվել և խոստովանել են, որ լրտեսությամբ են զբաղվել, «նրանք հանձնվել են իրավասու ռազմադատական ​​մարմիններին, իսկ ավելի ուշ  մենք կհայտնենք մանրամասները»:

Բայսարին նշել է, որ լրտեսական բջիջը «վտանգ էր ներկայացնում Լիբանանի համար», սակայն ոչ մի մանրամասներ չի ասել լ նրանց գործունեության կամ  ներկայացրած սպառնալիքի մասին:

Միաժամանակ  նա ողջունել է Լիբանանի անվտանգության գործակալությանը և ընդգծել, որ «Լիբանանի անվտանգությունը կարմիր գիծ է, որը չի կարելի անտեսել ոչ մի դժվարին պայմաններում»։

Վերջին տարիներին Լիբանանի անվտանգության ծառայությունները տասնյակ մարդկանց են ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքով, որոնցից ոմանք դատապարտվել են մինչև 25 տարվա ազատազրկման: