Ամերիկյան FOX հեռուստաընկերությունը սադրանք է իրականացրել Թուրքիայի դեմ՝ ներկայացնելով երկրի քարտեզը՝ չներառելով Ստամբուլը, երկուշաբթի գրել է Sabah թերթը։
«Ամերիկյան FOX հեռուստաընկերությունը, որը Թուրքիայում անհիմն և շինծու լուրեր է տարածում, նոր սկանդալի մեջ է ընկել։ FOX News լրատվական կայքը Թուրքիան ներառել է Մերձավոր Արևելքի քարտեզում, որն օգտագործում է իր լուսաբանման մեջ: Քարտեզի դետալներից մեկը չի վրիպել ուշադրությունից. Նկատվել է, որ Ստամբուլը ներառված չէ հեռուստաալիքի կողմից օգտագործվող Թուրքիայի քարտեզում»,-գրել է թերթը:
Պարբերականը նշել է, որ հեռուստաալիքը «ազդել է հասարակության նյարդերի վրա՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների և Քահրամանմարաշի ավերիչ երկրաշարժերի ժամանակ իր կեղծ լուրերով»։
«Օգտագործելով Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի՝ ամերիկյան հեռուստաալիքը մեծ սադրանք է իրականացրել»,- շեշտել է թերթը։





























