Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին  Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավարի պարտականություններից: