Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարը չի բացառել քաղաքականություն մտնելը։
Թուրքական T24-ի փոխանցմամբ մի միջոցառման ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Սելչուք Բայրաքթարին քաղաքականություն մտնելու նրա հնարավոր ծրագրերի մասին։ Սելչուք Բայրաքթարը պատասխանել է, որ եթե մի օր պայքարը ստիպի մտնել քաղաքականություն, ապա ինքը կմտնի, սակայն երբեք չի երազել դրա մասին։





























