Toyota-ն ներկայացրել է Century նոր շքեղ քրոսովերը: 1967 թվականից մոդելը ներկայացվում էր միայն որպես սեդան, այժմ սեդանն ու քրոսովերը կարտադրվեն զուգահեռաբար, հայտնել է ճապոնական ընկերության մամուլի ծառայությունը։

Քրոսովերը ստացել է հիբրիդային ուժային կայանք՝ հիմնված 3,5 լիտր ծավալով V6 շարժիչի վրա։ Առավելագույն հզորությունը 412 ձիաուժ է, էլեկտրական քարշով ընթացքի  հեռավորությունը 69 կիլոմետր։ Նորույթի երկարությունը 5205 մմ է՝ 2950 մմ անիվային բազայով։ Սրահը նախատեսված է չորս անձի համար։ Կախված մոդիֆիկացիայից՝ Toyota-ն առաջարկում է հետևի դռների բացման երկու սխեմա՝ առաջին դեպքում դրանք բացվում են 75 աստիճանով, իսկ երկրորդում՝ տեղաշարժվում են (ինչպես մինիվեններում)։

Առջևի նստատեղերի հետևի մասում տեղադրված են էկրաններ, երկրորդ շարքի երկու նստատեղերը բաժանված են սառնարանով և կլիմայի կառավարման համակարգով  ու մուլտիմեդիայով  կոնսոլով։ Աթոռները համալրված են նաև ոտքերի հենարաններով, էլեկտրական կարգավորիչներով, մերսման և օդափոխման գործառույթներով։ Սրահի  և բեռնախցիկի միջև բազմաշերտ ապակուց պատրաստված միջնորմ է տեղադրված։ Toyota Century քրոսովերի գինը 25 մլն իեն է։