Ռուսական ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ մասշտաբների իմաստով աննախադեպ միջոցներ են կիրառվում պետությունների, գլոբալ պլատֆորմների կողմից։ Կցանկանայի, որպեսզի մեր բարեկամական երկրների պարագայում նման բան տեղի չունենա։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է  ՌԴ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Բելա Չերկեսովան։

«Մենք միշտ շատ բաց ենք հայ լրագրողների համար, միշտ ջանում ենք ամեն ինչում օգնել»,- նշել է նա։

Չերկեսովան վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համար մեդիա-ֆորումը շատ լավ դրական փորձ է, որը կհանգեցնի միմյանց ավելի լավ հասկանալուն, ինչպես նաեւ փոխշահավետ եւ գործնական պայմանավորվածությունների։