Հայաստանը կոնֆլիկտայնության պայմաններում ստիպված է ռազմավարական ընտրություն կատարել։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է ռուս քաղաքագետ Էդուարդ Սոլովյովը։

«Բայց ուժի կիրառման սպառնալիքի ֆոնին Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարություն է անում ռազմավարական դիվերսիֆիկացման կողմնորոշման մասին, որը հանգեցվում է այն բանին, որ Ռուսաստանի հետ շաղկապումը մինուս է դառնում, դրա համար հարկավոր է սկսել այլ տարբերակների որոնում։

Այդ ռազմավարական դիվերսիֆիկացիան վիճելի է այն պատճառով, որ կոնֆլիկտայնության պայմաններում, միեւնույն է, ստիպված ես կատարել ռազմավարական ընտրություն, եւ էական տատանումների ֆոնին այդ ընտրությունն արվելու է ավելի դժվար եւ ավելի բարդ պայմաններում»,- նշել է նա։

Սոլովյովի կարծիքով՝  երկար ժամանակ այն տեսակետն էր իշխում, որ փոքր երկրների համար պահպանվում էր ազատ մանեւրելու, բազմավեկտոր քաղաքականություն վարելու տարածք։