ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «քարոզչություն եւ ապատեղեկատվություն» է անվանել լուրերն այն մասին, որ ԵՄ-ը ցանկանում է, որպեսզի Վրաստանը ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացի։
«Այստեղ ասելու բան չկա։ Դա քարոզչություն է եւ ապատեղեկատվություն, որպեսզի ստիպեն մտածել, որ ԵՄ-ն ցանկանում է Վրաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Մի հավատացեք դրան, ես ափսոսում եմ..., որ մարդիկ անում են դա, որպեսզի թունավորեն մթնոլորտը»,- ասել է Բորելը՝ պատասխանելով վրացի լրագրողների համապատասխան հարցին։





























