Հարավային Կովկասում եվրոպական ոչ մի վեկտոր չի լինի, քանի դեռ կա ուժեղ Թուրքիա՝ իր պանթյուրքիստական գաղափարաբանությամբ, որը ձգտում է կլանել Հայաստանը։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին հայտնել է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանը։

Նա նշել է, որ եվրոպական վեկտորի կողմնորոշումը կողմնորոշում է դեպի Թուրքիա։

«Տարածաշրջանում գերիշխում է կամ Թուրքիան, կամ Ռուսաստանը»,- նշել է Պողոսյանը։

Սոցիոլոգը բերել է Վրաստանի օրինակը, որտեղ նույնպես գերիշխում է թուրքական ազդեցությունը, չնայած Վրաստանը հրապարակայնորեն ընտրել է եվրոպամետ վեկտորը։

Նա միաժամանակ նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են առնվազն արդեն չորս տարի։

«Իսկ այսօր թյուրըմբռնման մակարդակը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում հասել է այնպիսի մակարդակի, որ դժգոհությունը դուրս է գալիս արդեն հանրային ոլորտ»,- ավելացրել է Պողոսյանը։