Ռուսաստանը տեղեկություն ունի, որը նշում է «Թուրքական հոսք» եւ «Երկնագույն հոսք» գազատարների պայթեցման փորձի մասին Սեւ ծովում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բանգլադեշի Խորհրդային եւ ռուսական բուհերի շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հանրապետությունում ՌԴ դեսպանությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Այժմ, երբ բոլորը պահանջում են, որպեսզի մենք թույլ տանք իրենց նորից հացահատիկ արտահանել, մենք նրանց չենք արգելում, պարզապես նրանց բաց չենք թողնի հումանիտար միջանցքներով, որոնք բացվել էին եւ որոնք օգտագործվեցին այդ վերջրյա եւ ստորջրյա սարքերի գործադրման համար ոչ միայն մեր ռազմանավերի, այլեւ քաղաքացիական նավերի դեմ գրոհելու նպատակով,- ասել է նախարարը։- Ընդ որում՝ փորձում էին գրոհի ենթարկել ռազմանավերը, որոնք պարեկում էին «Թուրքական հոսք» եւ «Երկնագույն հոսք» գազատարների երթուղին։ Սկսեցին պարեկել Սեւ ծովի այդ տեղամասերը, որովհետեւ տեղեկություն կա, որ դրանք նույնպես փորձում են պայթեցնել, ինչպես պայթեցրին «Հյուսիսային հոսքերը»։
Նրա խոսքով՝ Ուկրաինան Սեւ ծովում հումանիտար միջանցքներն օգտագործել է ՌԴ քաղաքացիական եւ ռազմական նավերի դեմ գրոհելու համար, որոնք պահպանում են էներգետիկ ենթակառուցվածքը։





























