Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները կշարունակեն հեռախոսով քննարկել հացահատիկային գործարքի ապագան, հաղորդում է Anadolu-ն:

Էրդողանը նշել է, որ այդ ջանքերն ուղղված են աֆրիկյան ամենաքիչ զարգացած երկրներին օժանդակելուն։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կշարունակի մշակել Սեւծովյան հացահատիկային միջանցքի բացմանն ուղղված լուծումներ:

Բացի այդ, նա Արեւմուտքին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ձգտում է կանխել պարենային ճգնաժամը։

Նա  խոստացել է, որ Անկարան կմասնակցիցանկացած բանակցությունների՝ որպես կայունացնող ուժ, որպեսզի խուսափի աշխարհը էներգառեսուրսների եւ պարենի նոր ճգնաժամի մեջ ընկղմելուց։