Վրաստանում թմրավաճառները փորձել են պահոցների համար օգտագործել Մցխեթայում գտնվող Վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի գլխավոր տաճարի պատրիարքական եկեղեցու տարածքը։ Այս մասին հայտարարել է քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն։

Մայր տաճարի բակում թմրանյութի ինը պահոց է հայտնաբերվել։ Այս գործով ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի։

Վերջերս Վրաստանում ձերբակալվել է 32 թմրավաճառ, այդ թվում՝ Վրաստանի, Եմենի, Նիգերիայի, Եգիպտոսի, Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։

Այսօր քրեական ոստիկանությունը հերթական հակաթմրամիջոցների արշավն է իրականացնում: Առավոտից հատուկ գործողություն է ընթանում Թբիլիսիի Պոնիչալա արվարձանում։