Ֆելինգերը պաշտոնապես կապ չունի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին նշվել է NEWS.am-ի հարցմանը ՆԱՏՕ մամուլի ծառայության ներկայացուցիչ Դանիել Ռիջիոյի (Daniele Riggio) պատասխանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ ընդլայնման եվրոպական կոմիտեի հիմնադիր Գյունտեր Ֆելինգերը «Х»-ի իր միկրոբլոգում գրել էր. «Հայաստանին կոչ եմ անում դուրս գալ ձախողված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից եւ մտնել ՆԱՏՕ։ Նիկոլ Փաշինյան, պաշտպանեք Հայաստանը»։

«Այդ մոտեցումները եւ կարծիքները նրա սեփականն են եւ չեն արտացոլում դաշինքի տեսակետը։ Չնայած անվանմանը (կազմակերպության- խմբ.)՝ դա ՆԱՏՕ կոմիտե կամ մարմին չէ»,- նշվել է մեր հարցմանը Դանիել Ռիջիոյի պատասխանում։

Նշենք, որ «ՆԱՏՕ ընդլայնման եվրոպական կոմիտեն» Ֆելինգերի «Х»-ի էջում նշված է որպես «ոչ կառավարական եւ ոչ առեւտրային կազմակերպություն»։

Արամ Դանիելյան