Արեւմուտքը վախենում է Ռուսաստանի մեծությունից, բայց ձգտում է տիրանալ նրա հարստություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ  Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը «Ռազվեդչիկ» ամսագրի համար հոդվածում։

«Այլ ժողովուրդների եւ քաղաքակրթությունների նկատմամբ սեփական գերակայության գաղափարախոսությունը դարեր շարունակ մշակվել է արեւմտյան հասարակություններում։ Հենց այդպիսի դիրքերից են Արեւմուտքում նայում Ռուսաստանին։ Վախենալով նրա մեծությունից եւ հզորությունից՝ փափագելով տիրանալ նրա հարստություններին։ Ուստի այն, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Արեւմուտքում սկսվեց ռուսատյացության ալիք, ամենեւին էլ չի զարմացնում»,-նշել է նա։