ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալեքսանդր Ներադկոյին ազատել է «Ռոսավիացիա»-ի ղեկավարի պաշտոնից։

Այդ պաշտոնը կզբաղեցնի Դմիտրի Յադրովը։

«Նրա նշանակման մասին կարգադրությունը ստորագրել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,-հստակեցրել է կառավարությունը։

Մինչ այդ Յադրովը զբաղեցնում էր «Ռոսավիացիա»-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը։