Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպելու է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնում։

Սպասվում է, որ Զելենսկին կմեկնի Վաշինգտոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք ժամանելուց հետո:

Punchbowl News առցանց պարբերականը ուրբաթ օրը հայտնել է, որ Զելենսկիի այցը ԱՄՆ Կոնգրես, նախնական համաձայնությամբ, նախատեսված է հինգշաբթի օրը։ The Washington Post-ը  գրել է, որ Զելենսկին հինգշաբթի կայցելի ԱՄՆ Կոնգրես, իսկ Wall Street Journal-ը հայտնել է, որ նա հանդիպելու է ամերիկացի օրենսդիրների հետ։ Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ Զելենսկին հինգշաբթի օրը կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։

Սպասվում է, որ Զելենսկին կմեկնի Վաշինգտոն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի համար Նյու Յորք ժամանելուց հետո, որտեղ նախատեսված է երկու նախագահների ելույթը։ Զելենսկին, ըստ Կիևում CNN-ի աղբյուրի, պատրաստվում է համաշխարհային հանրությանը կոչ անել ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային։ Բացի ՄԱԿ-ում իր ելույթից, Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում կհանդիպի մի քանի պետությունների ղեկավարների հետ, հայտնել են Զելենսկիի ծրագրերին ծանոթ աղբյուրները։